ԱՄՆ Հայ երիտասարդական միությունը երթ կկազմակերպի սիրիահայերի համար միջոցներ հավաքելու նպատակով![]() 29 հունվարի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ԱՄՆ Հայ երիտասարդական միությունը Բերբանքում երթ կկազմակերպի միջոցներ հավաքելու համար սիրիահայերի համար: Երթի ժամանակ ակցիայի մասնակիցներն անցորդներին թռուցիկներ կբաժանեն Սիրիայում քաղաքացիական պատերազմի և սիրիահայերի ծանր վիճակի մասին: Ակցիայի ժամանակ հավաքված միջոցները կօգտագործվեն սիրիաբնակ հայերին օգնելու համար: «Նշանակություն չունի տարածությունը, որն անջատում է մեզ այդ մարդկանցից, մենք մշտապես մտածում ենք նրանց մասին և ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար»,-հայտարարել է ԱՄՆ Հայ երիտասարդական միության Բերբանքի ներկայացուցիչ Րաֆֆի Օրֆալին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |