Սիրիայում զոհվել է հալեպահայ Հովսեփ Աբգարյանը

Սիրիայում զոհվել է հալեպահայ Հովսեփ Աբգարյանը

PanARMENIAN.Net - Բեյրութից Լաթաքիա տանող ճանապարհին` Ժաբլե քաղաքի մոտակայքում զոհվել է հալեպահայ Հովսեփ Աբգարյանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Միջադեպը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, բայց միայն այժմ է պարզվել, որ զոհվածների թվում է նաև Հովսեփ Աբգարյանը: Ժաբլե քաղաքի մոտակայքում կրակել են տաքսու ուղղությամբ, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, նրանցից մեկը` Հովսեփ Աբգարյանը, մյուս երեքն արաբներ են:

Տգրան Բալայանի խոսքով` մի քանի օր առաջ Հալեպի Կուեյկ գետի մոտ հայտանբերված շուրջ ութ տասնյակ սպանվածների ինքնությունը դեռևս չի պարզվել: Հալեպում իրավիճակը նույնն է, ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում:

ՄԱԿ-ի տարածած տվյալներով` Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետևանքով արդեն չորս տասնյակից ավելի հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---