ԱՄՆ հայ երիտասարդները բողոքում են հայերի սպանությունների դեմ Թուրքիայում

ԱՄՆ հայ երիտասարդները բողոքում են հայերի սպանությունների դեմ Թուրքիայում

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին ԱՄՆ Կոնգրեսի մոտ հայ երիտասարդաները ցույց էին կազմակերպել: Նրանք իրենց բերանները փակել են խորհրդանշական կարմիր կապով ՝ ի պատասխան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն ու հայերի սպանություններին Ստամբուլում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հայ ուսանողները մեղադրում են Անկարային հայերի «արատովոր կերպարի ստեղծման» ու վախի մթնոլորտի տարածման մեջ:

Ցույցը կազմակերպել էին Հայ ուսանողական ասոցիացիան (ASA), Հայ երիտասարդական դաշնությունը (AYF) և երիտասարդական այլ կազմակերպություններ: Ըստ կազմակերպիչներից մեկի՝ Բլումֆիլդ քոլեջի ուսանող Արմեն Սահակյանի, ցույցի նպատակն էր ԱՄՆ հանրությանը իրազեկել Թուրքիայում տիրող հակահայկական տրամադրությունների ու Հայոց ցեղասպանության մերժողականության մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---