Արազ Ազիմով. Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական ինքնաթիռներ խփել![]() 4 փետրվարի 2013 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը թույլ չի տա ապօրինի թռիչքներ իր տարածքում, Բաքվում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ: Ըստ նրա, Բորդյուժայի հայտարարությունը կարելի է որպես կոպիտ կատակ ընդունել: Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական ինքնաթիռներ խփել, ասել է փոխնախարարը: «Սակայն, կան Չիկագոյի կոնվենցիայի կանոնները, որոնք վավերացված են Ադրբեջանի կողմից: Ապօրինի թռիչքները կասեցնելու նպատակով ինքնաթիռի պարտադրված վայրէջքը համապատասխան օդանավակայանում բխում է Չիկագոյի կոնվենցիայից»,-ասել է նա Ազիմովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |