Հ. Սասունյան. Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը

Հ. Սասունյան. Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը

PanARMENIAN.Net - Չնայած քաղաքական ղեկավարները հաճախ չափազանցնում են իրենց ձեռքբերումներն ու պարծենում իրենց ժողովրդի գերազանցությամբ, սակայն նման պնդումներն անհեթեթ են դառնում, եթե դրանք շատ են հեռանում իրականությունից և հասնում ազգայնամոլության ու ինքնասիրահարվածության: Այս մասին ասվում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում: Նա մասնավորապես գրում է. «Երբ ղեկավարները մեծամտության չափազանց մեծ զգացում են տածում, նրանք կարող են հեշտությամբ շահագործվել ուրիշների կողմից, ովքեր օգտագործում են նրանց ինքնասիրության անհագ ծարավը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք տառապում են նկարագրի նման թերությամբ:

Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են «Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածը հաղորդելով, որ «Նախագահ Օբաման ավելի շատ հեռախոսազանգեր է կատարել Էրդողանին, քան աշխարհի որևէ ղեկավարի, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի»: Երբ այս երկուսը Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գրասենյակում, նախագահ Օբաման Էրդողանին «ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան մեկ այլ համաշխարհային ղեկավարի», որը տևել է մոտ երկու ժամ: Միացյալ Նահանգների նախագահը գովաբանել է Թուրքիայի վարչապետին որպես «մեծ ղեկավար»: «Լոս Անջելես թայմս»ը մասնավորապես նշել է, որ Օբաման անգամ «շողոքորթության է դիմել» այնուհետև զանգահարելով Էրդողանին և «հիացմունքով խոսելով թուրքական բասկետբոլի մրցաշարի մասին»:

Հետևելով «Լոս Անջելես թայմս»-ի լրատվությանը, թուրքական «Թըդեյս Զաման» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որտեղ առավել կարևորել է երկու ղեկավարների միջև առկա սերտ հարաբերությունները. «Էրդողանի և Օբամայի հեռախոսազրույցները բացահայտում են Թուրքիայի առաջընթացը»: Հոդվածում տեղ է գտել մի լուսանկար, որտեղ Ամերիկայի և Թուրքիայի առաջնորդները պատկերված են միմյանց ձեռք սեղմելիս լայն ժպիտները դեմքերին:

Չնայած վարչապետ Էրդողանը բարյացակամ չէ որևէ մեկի հանդեպ, ով անբարեհաճ խոսքեր է գրում նրա մասին և հաճախ դատի է տալիս լրագրողներին, ովքեր հանդգնում են քննադատել նրա քաղաքականությունը, այնուամենայնիվ հայտնի թուրք մեկնաբան Սեմիհ Իդիզը բանտարկվելու ռիսկի տակ անցյալ շաբաթ հոդված է գրել «Էլ-Մոնիտոր» թերթում

«Արդյոք Էրդողանը ձգտո ւմ է ժամանակակից սուլթան դառնալ» վերնագրով: Իդիզն ընդգծում է վարչապետի «բռնատիրական հակումներն ու հանդուրժողականության բացակայությունը որևէ քննադատության հանդեպ, հատկապես ազատ մամուլի կողմից»: Թուրք լրագրողը մանրամասն գրում է Էրդողանի 2014 թվականի օգոստոսին նախագահ առաջադրվելու ծրագրերի մասին, բայց ոչ ավելի շուտ, քան նոր սահմանադրության մշակումը, որը երկրի ներկայիս առաջին դեմքի ձևական պաշտոնը կձևափոխի «գործադիր նախագահության» և այն «ծանրաբեռնված չի լինի զսպող և հավասարակշռող ուժերի համակարգով»: Եթե Էրդողանը նախագահ ընտրվի, նա «իրավունք կունենա լուծարել խորհրդարանը, կառավարել արտակարգ լիազորությունների հիման վրա և նշանակել նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու դատավորներին, առանց խորհրդարանի հավանության»: Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ամերիկյան նախագահական համակարգը նախագահի իշխանությունը սահմանափակող զսպող և հավասարակշռող ուժերով, հարմար չէ Թուրքիայի համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---