Փետրվարի 19-ին Լոս Անջելեսում տեղի կունենա բողոքի ակցիա![]() 8 փետրվարի 2013 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայ երիտասարդների միությունը (UYA) փետրվարի 19-ին բողոքի ակցիա է կազմակերպում Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ: Ակցիան նվիրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի և 25 տարի առաջ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին: Նմանատիպ ակցիա կկազմակերպվի Հունգարիայի հյուպատոսության առաջ: Հայ երիտասարդների միությունը կոչ է անում հայ համայնքին ու Հարավային Կալիֆորնիայի բնակչությանը միանալ ակցիային «հանուն անցյալի և ապագայի, արդարության ու ազնվության»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |