Միչիգանում մահացել է հայազգի սենատոր Հարթը![]() 8 փետրվարի 2013 - 12:39 AMT PanARMENIAN.Net - 88 տարեկան հասակում ԱՄՆ Միչիգանի նահանգի Դիրբորն քաղաքում վախճանվել է հայազգի սենատոր Ջորջ Զավեն Հարթը, որը հայտնի էր նաև որպես «երգող սենատոր»: Ինչպես գրում է «Detroit Free Press»-ը, Հարթը ծնվել է Դետրոյթում հայ ներգաղթյալների ընտանիքում, ընտրվել է Միչիգանի Սենատ 1974թ. և պաշտոնաթող եղել 2002թ.: Ըստ նախկին սենատոր Արթուր Միլլերի, Հարթն առաջ է մղել ավտոմեքենաներում անվտանգության մանկական նստարանի մասին օրինագիծը, ինչն անհնար է գերագնահատել, քանի որ դա բազում մանկական կյանքեր է փրկել: Նախկին հանրապետական սենատոր Հարթը միշտ երգել է Սենատի երգչախմբի հետ ծննդյան օրերին և այլ տոներին: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Հարթն ավարտել է Ուեյնի համալսարանը քաղաքագիտության բակալավրի աստիճանով: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |