25 տարի առաջ 1988թ. փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը

25 տարի առաջ 1988թ. փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը

PanARMENIAN.Net - 25 տարի առաջ 1988թ. փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որի մասնակցիները պահանջում էին վերամիավորել Արցախը Հայաստանի հետ: Հանրահավաքի կազմակերպիչներն էին ԼՂԻՄ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք:

Ըստ Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից մեկի, իսկ այնուհետև Արցախի ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հիշողությունների, 1988թ. հանրահավաքային փուլի սկզբում Արցախի ընդհատակում արդեն աշխատում էր մոտ 150 մարդ: Նրանք պատրաստվում էին ապագա հանրահավաքներին, ստորագրահավաքներ էին կազմակերպում պարտիական ու պետական մարմիններին ուղղված կոչերի տակ: Նրանք նաև թռուցիկներ էին տարածում, աշխատում էին մարդկանց հետ, բացահայտում էին խտրականության դեպքերը:

Հադրութի հանրահավաքից հետո շարժումը տարածվեց ողջ Արցախի տարածքում:

ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը կազմող հայերի խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանը ագրեսիա սանաձեզերծեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ ՊԲ-ն ստեղծեց նաև ԼՂՀ անվտանգության գոտին, որը ներառում է 7 շրջաններ: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց և ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը:

Partner news
 Ուշագրավ
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
«Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Partner news