Ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել CCAF ներկայացուցիչները

Ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել CCAF ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը: Ըստ անկախ լրագրող Ժան Էքիյանի, Ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել CCAF ներկայացուցիչները:

Ֆրանսիայի ԱԺ քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես գրում է Nouvelles d`Armйnie-ն, նոր օրինագծի հեղինակը կրկին «Հանուն ժողովրդական շարժման միության» կուսակցությունից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն է:

Նոր օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների քրեականացման» հոդվածի վրա: Այդ օրինագծով մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է պահանջվում ցեղասպանության ժխտման համար:

Partner news
 Ուշագրավ
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը
Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
Partner news