Ախալքալաքում պահանջում են Սահակաշվիլիի կողմնակիցների հրաժարականը

Ախալքալաքում պահանջում են Սահակաշվիլիի կողմնակիցների հրաժարականը

PanARMENIAN.Net - Ախալքալաքում պահանջում են տեղական կառավարման մարմիններում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների հրաժարականը: Տեղաբնակները նրանց մեկ շաբաթ են տվել: Ըստ նրանց, չնայած անցած ընտրություններին, տեղական կառավարման մարմիններում շարունակում են մնալ Սահակաշվիլիի և Վանո Մերաբիշվիլիի կադրերը: Ակցիայի մասնակցել են «Վրացական երազանքի» անդամներ Գոգլա Ժվանիան ու Բեժան Գունավան:

Բնակչության պահանջին արձագանքել է սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, որն ասել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, հայտնում է Գրուզիա on-line-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---