Բակո Սահակյանը Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաքին![]() 13 փետրվարի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին: Նախագահ Սահակյանը կարևորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով նշանակալի թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երկրի բարձրագույն ղեկավարությունը, շարժման վետերաններ, հանրապետության հազարավոր քաղաքացիներ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |