Հայաստանը կմասնակցի Դուբայի «Ամենամյա ներդրումային համաժողովին»

Հայաստանը կմասնակցի Դուբայի «Ամենամյա ներդրումային համաժողովին»

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխ Լուբնա Ալ Կասիմիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես 2013թ. ապրիլի 30-ից մայիսի 2-ը Դուբայում կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողովին» հայկական կողմի մասնակցության և զուգահեռ հայ-էմիրաթյան գործարար համաժողովի երկրորդ փուլն անցկացնելու հետ կապված խնդիրներ:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը բարձր է գնահատել երկկողմ առևտրատնտեսական փոխգորածկցության զարգացմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի ցանկացած նախաձեռնությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---