Պետքարտուղար Քերին դեռևս որոշակի կարծիք չունի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի թեկնածության վերաբերյալ![]() 15 փետրվարի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը դեռևս որոշակի կարծիք չունի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի թեկնածության վերաբերյալ: Այդ մասին Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը: «Պետքարտուղար Քերին դեռևս որոշակի կարծիք չունի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի թեկնածության վերաբերյալ, Սպիտակ տան հետ խորհրդակցություններից հետո կնշանակվի նոր ներկայացուցիչ»,-աել է նա: Այժմյան ԱՄՆ ներկայացուցիչ Յեն Քելլին ԵԱՀԿ ՄԽ-ում ժամանակավոր համանախագահ է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |