Iditord.org կայքում գրանցվել է ընտրախախտումների 126 արձանագրություն

Iditord.org կայքում գրանցվել է ընտրախախտումների 126 արձանագրություն

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Iditord.org կայքում գրանցվել է ընտրախախտումների 126 արձանագրություն: Դրանցից 48-ը վերաբերում են ընտրակաշառքների և ճնշումների դեպքերին, 5-ը` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումներին, 10-ը` ընտրացուցակներում առկա թերություններին, 54-ը` նախընտրական քարոզչությանը: Մասնավորապես, Գյումրիի 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ դիտորդական առաքելություններից մեկի երկու ներկայացուցիչ, ընտրողների մատյանները վարողների գլխավերևներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկում են ինչ որ համարով:

Գյումրիի 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողներից մեկին փորձել են գրանցել և քվեաթերթիկ տալ բոլորովին ոչ իր անուն-ազգանվան դիմաց: Ապարան, 14/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։ Թիվ 16/06 տեղամասում Սերժ Սարգսյանը ունի երկու վստահված անձ, երկուսն էլ այս պահի դրությամբ գտնվում են տեղամասում: Մնացած խախտումներին կարելի է ծանոթանալ Iditord.org կայքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---