Արծրուն Հովհաննիսյան. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը խաղաղ է

Արծրուն Հովհաննիսյան. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը խաղաղ է

PanARMENIAN.Net - Չնայած ԼՂՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակի աննախադեպ լարվածությանն ու հակառակորդի դիպուկահարների ակտիվությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը կայուն է:

Հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակն այս պահին խաղաղ է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կրակոցներ չկան` խաղաղ օր է: «Սահմանին էլ է խաղաղ, առանց միջադեպերի, ընտրության ընթացքն էլ: Արտակարգ որևէ դեպք չի գրանցվել», - ասաց նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---