Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ![]() 21 փետրվարի 2013 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ըստ Թուրքիայի նախագահի մամլո ծառայության տարածած տեղեկատվության, Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, հայտնում է Anatolia գործակալությունը, մանրամասներ չհայտնելով: Փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները: Ըստ ԿԸՀ տվյալների, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացավ քվեների 58,64 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,74 տոկոսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |