Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենին

Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին:

Հանդիպմանը քննարկվել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հայրենիքի շենացման ու զարգացման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում համահայկական կարևորագույն հիմնախնդիրների արդարացի ներկայացման գործում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---