Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը համահունչ է մեր ավանդույթներին

Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը համահունչ է մեր ավանդույթներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանել է Ադրբեջանին իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու վերաբերյալ: Շնորհավորական ուղերձը, որը նախագահը հղել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, արվել է մեր պետական ավանդույթների համաձայն, այնպես, ինչպես դա արվում է այլ երկրներում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ պատասխան նամակում «ԱՊԱ» ադրբեջանական գործակալության հարցմանն ի պատասխան, առ այն, թե «արդյո՞ք մինչ ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարումը Սերժ Սարգսյանին ուղղված Աբդուլլահ Գյուլի շնորհավորանքը համապատասխանում է թուրքական դիվանագիտության ավանդույթներին, դե դա լոկ Թուրքիայի նախագաի անձնական նախաձեռնությունն էր»:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերի 16-ին: «Բարեկրթության միջազգային կանոնների շրջանակներում կարող են փոխադարձ ուղերձներ հղվել: Օգտակար կլինի հարցը գնահատել ըստ նրա բովանդակության»,-ասվում է թուրքական ԱԳՆ պարզաբանման մեջ:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---