Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել Ժնևում![]() 25 փետրվարի 2013 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաև եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվեց «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմեցին Սբ. Հակոբ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայրիկ Քահանա Հովհաննիսյանը և ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը: Ս. Աբգարյանն իր խոսքում նշեց, որ սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնյակ տարիներ իրականցված հայաթափման և էթնիկ զտումների շարունակությունն էին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ի պատասխան իրականացվեց դաժան բռնություն, ինչը սակայն չկոտրեց իր անկախության համար ոտքի ելած ժողովրդի կամքը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումն ու բարգավաճումը հարգանքի տուրք է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |