Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին![]() 27 փետրվարի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու առնչությամբ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանն են հայտնել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատանը: «Դա մի քանի հայամետ պատգամավորների նախաձեռնությունն է և չունի պաշտոնական հիմնավարում»,-ասել են դեսպանատանը: Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն այդ հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել Լիտվայի Սեյմի ու ԱԳՆ ղեկավարության հետ: «Երկու հանդիպումներում էլ Լիտվայի պաշտոնյաները հաստատեցին, որ այս նախաձեռնությունը երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ: Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է մնում»,-ասել են դեսպանատանը: Այժմ Ադրբեջանի դեսպանությունը սպասում է իր նոտայի պատասխանին: Փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմում ընդունվել է Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |