Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային![]() 1 մարտի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ նոտային Ֆրանսիայի ԱԳՆ-ն «ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»: «Ֆրանսիան վստահ է, որ միայն երկխոսությունը թույլ կտա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Լալիոն, գրում է Nouvelles d`Arménie-ին: Փետրվարի 26-ին րանսիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն, ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ըստ ականատեսների, երկու հոգի հրաժարվել են կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը: Նրանցից մեկը սկսել է բղավել: «Ես այստեղ եմ Խոջալուում սպանվածի փոխարեն»: Հայերը մոտենալով ադրբեջանցիներին մի քանի հարված են հասցրել նրանց: Ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության միջամտությունից հետո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միևնույն ժամանակ դահլիճում ներկա Ադրբեջանի դեսպանը սկսել է բարձր դատապարտել կատարվածը: Ծեծկռտուքը հրահրված էր, քանի որ դահլիճում ներկա էին ադրբեջանցի լրագրողներ ու հեռուստատեսությունը: «Այդ սադրանքն անընդունելի է, մենք ցույց կանցկացնենք Ադրբեջանի դեսպանատան առջև: Մենք բողոքելու ենք»,-հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների միության ասոցիացիայի համանախագահ Մուրադ Փափազյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |