Մարտի 3-ին Գլենդեյլում երթ կանցկացվի ի սատարումն Րաֆֆի Հովհաննիսյանի

Մարտի 3-ին Գլենդեյլում երթ կանցկացվի ի սատարումն Րաֆֆի Հովհաննիսյանի

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջույնի ուղերձ է հղել Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում մարտի 3-ին կայանալիք երթի մասնակիցներին: Երթը կազմակերպում են ՀՅԴ Արևմտյան ափի կոմիտեն, Հայ ուսանողների ընդհանուր ասոցիացիան, Փաստաբանների ասոցիացիան, «Շանթ» միությունը: Հավաքվածների առջև հանդես կգա երգիչ ու կիթառահար Հարութ Փամբուկչյանը: Երթը կմկենարկի Սբ Աստվածամոր եկեղեցուց:

Երթի մասնակիցներն այդպիսով իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանի ժողովրդին, որը վիճարկում է նախագահական ընտրությունների արդյունքները, գրում է asbarez.com-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---