Մարտի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը![]() 12 մարտի 2013 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: «Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ԱՊՀ տարածքում փոխգործակցության խորացման հեռանկարները, այդ թվում նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |