Կոնվերս Բանկը բացել է իր նոր «Դավթաշեն» մասնաճյուղը![]() 12 մարտի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Դավթաշեն, 3-րդ թաղամաս, 18/6 տարածք հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 33-րդ մասնաճյուղը: ՛՛Դավթաշեն՛՛ մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում: Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսից բացվել և արդեն գործում է նաև Կոնվերս Բանկի «Զեյթուն» մասնաճյուղը: Բացի այդ, օրերս նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց Սևան քաղաքի մասնաճյուղը: Շուտով կբացվեն Կոնվերս Բանկի ևս 2 նոր մասնաճյուղեր՝ Աշտարակ և Դիլիջան քաղաքներում: Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում: «Մեր նպատակն է անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները: Հավատարիմ այս գաղափարին մենք շարունակաբար բարելավում ենք և° Բանկի մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ: Կոնվերս Բանկի այս հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը», - նշեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |