Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիի շրջվարչակազմի 2012թ. գործունեության հաշվետվությանը նվիրված նիստին![]() 15 մարտի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Զեկույցներով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2012թ. շրջանում իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հավելելով, որ անելիքներ նույնպես դեռ շատ կան: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել Շուշիի շրջվարչակազմի և շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |