Հայաստան կայցելի Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը![]() 16 մարտի 2013 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։ Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Հունաստանի ղեկավարը ասաց, որ հույն ժողովուրդը ամենաջերմ համակրանքն ու եղբայրական զգացմունքներն է տածում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ և ուրախ է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Պապուլիասին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները, և նշեց, որ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Հունաստան կատարած իր այցելությունը և սպասում է Հունաստանի նախագահի պատասխան այցին: Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիները առանձնացան Հայաստանի և Հունաստանի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդվեց ու առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ: Նախագահ Պապուլիասը ներկայացրեց Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին: Զրուցակիցներն անդրադարձան կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշեց, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։ Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը: Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հունաստանի նախագահը խնդրեց իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին և տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |