Կանադայում քննարկել են Հայաստանի հետ երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր![]() 19 մարտի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձան Հայաստանի և Կանադայի միջև առկա տնտեսական կապերին: Այս կապակցությամբ դեսպան Եգանյանը կարևորեց կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում: Դեսպանը նաև կարծիք հայտնեց, որ հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես` հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը: Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |