Դեսպան Մարգարյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի ուսանողներին

Դեսպան Մարգարյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի ուսանողներին

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի` Հարավային Կովկասի երկրների դեսպանություններում աշխատելու համար վերապատրաստվող դիվանագետների խմբի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ավանդական դարձած հանդիպմանը մասնակցած դիվանագետների հիմնական մասը առաջիկայում համալրելու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անձնակազմի շարքերը, ինչի համար ուսումնասիրում են հայոց լեզու, ծանոթանում երկրի քաղաքականությանը, տնտեսությանը, պատմությանն ու մշակույթին: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մարգարյանը հանգամնալից պատասխաններ տվեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում ընթացող զարգացումներին և դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական համագործակցությանը և այլն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---