ՌԴ կառավարությունը հաստատել է ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագիծը20 մարտի 2013 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագծին: Կառավարությունը հանձնարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը բանակցել Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման վերաբերյալ, համապատասխան փաստաթուղթը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Պայմանագրով որոշվում է ռազմական արտադրանքի մատակարարման կարգը: Պայմանագրերը կնքվում են առանց ապրանքի ներկրման արտոնագրերի: Ինչպես ասվում է փաստաթղթում, արտադրանքի գները ձևավորվում են ըստ առաքիչ երկրի օրենսդրության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ պայմանագրի Հայաստանն ու Ռուսաստանը պարտավորվում են ապահովել միմյանց մտավոր գործունեության արդյունքների իրավունքների պաշտպանությունը: Պայմանագիրը կկնքվի 5 տարով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |