2012 թվականին Արցախ է այցելել 15559 զբոսաշրջիկ 86 երկրից![]() 20 մարտի 2013 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2007 թվականի 4.666 զբոսաշրջիկի փոխարեն 2012 թվականին Արցախ է այցելել 15559 զբոսաշրջիկ 86 երկրից: 2011թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 36.9 տոկոսով: Զբոսաշրջիկների զգալի մասը՝ 49.5 տոկոսն Արցախ է այցելել Ռուսաստանի Դաշնությունից, 8.9 տոկոսը՝ ԱՄՆ-ից, 6.1 տոկոսը՝ Ֆրանսիայից, 3.5 տոկոսը՝ Իրանից: Այս մասին գրում է karabakh-open.info-ն: Զբոսաշրջությունը ճանաչելով որպես տնտեսության գերակա ճյուղ` պետությունը վերջին տարիներին աջակցել է զբոսաշրջային գործունեությանը: Դրա առաջնային ուղղությունների զարգացման համար ստեղծվել են բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ: Իրականացված քաղաքականության արդյունքները երկար սպասեցնել չտվեցին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |