Խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում մեկ տարում աճել է 10,3 տոկոսով![]() 27 մարտի 2013 - 14:24 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվարի 1-ի տվյալներով Հայաստանի տարածքում 661 003 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, ինչը 10,3 տոկոսով ավելի է 2012թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, հանրապետության տարածքում կա 303 277 գլուխ կով, ինչը 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և 145 044 խոզ, որտեղ աճը կազմել է 34,2 տոկոս: Ինչ վերաբերում մանր եղջերավոների գլխաքանակին, ապա 2013թ. հունվարի 1-ի տվյալներով աճը կազմել է 14,3 տոկոս 2012թ. համեմատ՝ հասնելով 674 731, որից ոչխարների գլխաքանակը կազմել է 645 711, աճը՝ 15 տոկոս, այծերինը՝ 29 020, աճը՝ 1,5 տոկոս: Միաժամանակ 2013թ. հունվարի 1-ի տվյալներով երկրում կա 10 777 ձի, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8,7 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |