Քոլինզ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միայն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներից

Քոլինզ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միայն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներից

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ ու Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է ամերիկացի դիվանագետ, Ռուսաստանի ու Եվրասիայի գծով Քարնեգիի հիմնադրամի տնօրեն Ջեյմս Ֆրանկլին Քոլինզը: Նա նշել է, որ ԱՄՆ ու Ռուսաստանի շահերը չեն համընկնում: «Սակայն քաղաքական տեսակետից ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չունեն վիճահարույց խնդիրներ հարավկովկասյան տարածաշրջանում, նրանք մրցակիցներ են միայն էներգետիկայում: Մյուս ոլորտներում վիճահարույց հարցերը, կարելի է ասել, քիչ են»,-նշել է Քոլինզը:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միայն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներից: «Ցավոք, նրանք չեն կարողանում համաձայնության գալ: Ես որպես այդ խնդրով զբաղվող մարդ կարող եմ ասել, որ այսօր այդ խնդրի լուծումը կախված չէ ոչ տարածաշրջանային երկրներից: Տարածաշրջանից դուրս գտնվող երկիրը չի կարող լուծել այդ խնդիրը»,-ասել է ամերիկացի դիվանագետը, հայտնում է «ԱՊԱ»-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---