Բակո Սահակյան. Արցախը շահագրգրված է Գերմանիայի հետ փոխգործակցությամբ

Բակո Սահակյան. Արցախը շահագրգրված է Գերմանիայի հետ փոխգործակցությամբ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և Արցախի միջև հարաբերությունների հաստատման և զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի և նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժևորելով քաղաքական, տնտեսական և մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---