Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկել «Ակոսի» խմբագիր Ռոբեր Կոպտաշի դեմ![]() 4 ապրիլի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկել «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Կոպտաշի և գրող Ումիթ Քիվանչի դեմ: Հրանտ Դինքի սպանության գործով դատավաճռի հրապարակման օրը Կոպտաշն ու Քիվանչը քննադատել են դատավճիռը Haber Turk TV ալիքի հեռուստահաղորդման եթերում, հայտնում է «Ակոսը»: Կոպտաշի ու Քիվանչի հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացրել Անթալիայի բնակիչ Այդին Տաշչին «Թուրքիայի քաղաքացիներ Ռոբեր Կոպտաշն ու Ումիթ Քիվանչը (ակնհայտ է, որ հայեր են) Դինքի սպանության գործով դատավարության կապակցությամբ հայտարարել են, թե թուրքական պետությունն է մարդասպանը ու շարունակում է սպանություններ կատարել: Որպես Թուրքիայի քաղաքացի, ես չեմ ընդունում այդ ձևակերպումները և հայտնում ձեզ այդ մասին»,-ասվում է նամակում: Առաջիկա օրերին Կոպտաշն ու Քիվանչը կհարցաքննվեն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |