Դեսպան Մանուկյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան 8 ապրիլի 2013 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունը կատարեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում դեսպան Մանուկյանին ուղեկցում էր ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Ախալցիխեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ բնակչությանն ուղղված խոսքում ՀՀ դեսպանը շնորհավորեց նախորդ կիրակի օրը տոնված Սբ. Հարության տոնի, ինչպես նաև ներկա տիկնանց և օրիորդներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքում, ուր Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայաբնակ շրջանների հայկական կրթօջախների տնօրենների, ինչպես նաև մշակույթի ոլորտի գործիչների հետ: Դեսպան Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայ-վրացական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հատկապես կարևորելով երկկողմ հարաբերությունները կրթական և մշակութային բնագավառում, խոսեց դրանց հեռանկարների մասին, անդրադարձավ Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին: ՀՀ դեսպանն ընդգծեց վիրահայ համայնքի և նրա ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ ներգրավումը Վրաստանի հասարակական–քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ ոչ միայն համայնքային հիմնախնդիրների լուծման, այլև հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման համար: Հանդիպման ավարտին դեսպան Մանուկյանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մտավորականության, մշակութային և կրթական բնագավառի առավել աչքի ընկած և վաստակ ունեցող մի շարք գործիչների պարգևատրեց Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով: Դեսպան Մանուկյանը Ախալքալաքի և Նինոծմինդայի շուրջ ինը տասնյակ հայալեզու կրթական օջախներին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած հայալեզու գեղարվետական գրքեր և այլ գրականություն: Գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նույն օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի համայնքային, հոգևոր և մշակութային կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կանանց հետ: Շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ՀՀ դեսպանը կարևորեց կանանց անփոխարինելի դերը և ավանդը կրթական բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության և այլ հարցերում: Նույն օրը երեկոյան Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի նոր վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու դռնբացեքի արարողությանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |