Սենոր Հասրաթյան. Երեկ գիշերն ադրբեջանական կողմն ակտիվացել է ու մոտ 100 անգամ խախտել հրադադարը10 ապրիլի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին մի քանի օրերին հատկապես մեծացրել են հրապարակվող ապատեղեկատվության ծավալը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պն մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա հերքեց նաև այսօր հրապարակված տեղեկությունը, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի օգնական Թեյմուր Աբդուլլայեվը հայտնել է, թե միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ֆիզուլիի շրջանում: Վիրավորը 19 ամյա Ֆարհադ Շիխսաֆիեվ Շիխվելին է, վերքը ոտքի շրջանում է, վիճակ հոսպիտալում նորմալ է գնահատվում: «Սա էլ հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է: Ղարաբաղյան կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: Փոխարենը վերջին 3 օրերին ու հատկապես երեկ գիշերը շփման գծում ադրբեջանական կողմն է ակտիվացել` մոտ 100 անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը», - ասաց Սենոր Հասրաթյանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |