Սակրամենտոյի վեհաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին![]() 16 ապրիլի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտոյի Վեհաժողովում միջոցառում է անցել, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, որի կազմակերպիչն էր Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA WR): Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներն ու ANCA WR ակտիվիստները, ինչպես նաև ՀԱԵ երկու Աթոռների թեմերի առաջնորդներ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը (Էջմիածին) և արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը (Անթիլյաս): Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության մասին: Նախագածի հեղինակներն էին Վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանն ու Ադրին Նազարյանը, գրում է Asbarez-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |