«Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը ֆիլմ կցուցադրի հայ գրատպության մասին17 ապրիլի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը կցուցադրի հայ գրատպության մասին պատմող Անդրեյ Կուրենկովի «Քո ամբողջ սրտով» փաստագրական ֆիլմը: Այն պատմում է այն ծանր, երբեմն ողբերգական ուղու մասին, որ անցել է հայ գիրքը՝ ձեռագրերից մինչև առաջին տպագիր նմուշները, դրանք ստեղծած մարդկանց ճակատագրերի մասին: Դարեր շարունակ գիրքը ոչ միայն պահպանել է հայ ժողովրդի գիտելիքները, ավանդույթներն ու տաղանդի արգասիքն է եղել, այլ նաև միավորող գործոն է դարձել փորձությունների պահին ու ոգեղենության ու հավատի մարմնացում: 2012թ. նշվեց հայ գրատպության 500-ամյակը, այդ տարին Հայաստանում հայտարարվեց Գրքի տարի, իսկ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, Մատենդարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մատենադարանի ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանը, գրող Լևոն Անանյանը, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, էքսկուրսավար Ելենա Անանյանը, Էջմիածնի գրադարանի տնօրեն Ազատ Բոզոյանը, Շուշիի թանգարանի բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |