ԼՂՀ-ում ԿԽՄԿ նորանշանակ ղեկավարը ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար

ԼՂՀ-ում ԿԽՄԿ նորանշանակ ղեկավարը ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին (Շվեյցարիա): Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա ԿԽՄԿ առաքելության նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին՝ ԼՂՀ-ում իր պաշտոնավարման շրջանում իրականացրած աշխատանքների համար և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերելու հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---