«Ագահ ճնճղուկը» հայկական հեքիաթն արժանացել է «Արծաթե Նաուտիլուս 2013» մրցանակին![]() 22 ապրիլի 2013 - 12:05 AMT PanARMENIAN.Net - «Ագահ ճնճղուկը» հայկական հեքիաթն արժանացել է «Արծաթե Նաուտիլուս 2013»-ին «Մանկական պատկերազարդ գիրք 3-6 տարեկան ընթերցողների» համար անվանակարգում: Հեքիաթի հեղինակն է Լուսինե Գասպարյանը, գիրքը նկարազարդել է մոսկվացի նկարիչ Մարիա Զաիկինան: Լուսինե Գասպարյանը հայտնի մանկագիր է ԱՄՆ-ում, իսկ «Ագահ ճնճղուկը» հեքիաթը պատմում է մի հետաքրքրասեր թռչնակի մասին, որը ճամփորդում է գյուղական վայրերով, հանդիպում է գյուղացիների հետ, խաբում է նրանց ու պատժվում դրա համար: «Հայոց ցեղասպանության ականատեսները լինելով իմ տատիկն ու պապկիը, որոնք հրաշքով մազապուրծ եղան այդ արհավիրքից, կարծում էին, որ բոլոր հայերը զոհվել են: Նրանք ամեն ինչ արեցին պահպանելու համար մեր ծեսերը, ավանդություններն ու հեքիաթները: Անապատում մահվան երթի ժամանակ իմ տատիկին հաջողվեց պահպանել մեր ընտանիքի ունեցվածքը և այդ գումարով նա կարողացավ Ամերիկա մեկնել: «Ագահ ճնճղուկը» հեքիաթը նա է պատմել, կարծում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է նման ստեղծագործություններն ընդգրկի «Ոչ մշակութային ժառանգության ցուցակում»,-ասել է Գասպարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |