Գերմանահայ աշակերտները ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը22 ապրիլի 2013 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում «Կոչե'մ ապրողաց» խորագրով: Վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաներն՝ իրենց ասմունքով և երգով շաղախված հուզիչ ելույթներով: Խորհրդանշական էր այն, որ միջոցառումը սկսվեց ՀՀ պետական հիմնով: Հնգամյա Հասմիկն իր անթերի և զրնգուն ձայնով ոտքի էր հանել ներկաներ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեանին, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, Բեռլինի Մշակութային Միության ատենապետ Վարդգես Ալյանակին, Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Միության վարչության անդամներին, ծնողներին և ավելի քան 70 հանդիսատես հյուրերին՝ կատարելով նոր և վերածնված Հայաստանի հիմնը: Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց և ապրեցնող, հուսադրող և պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ «Մայր Հայաստանի» խորհրդանշով: Այնուհետև բացման խոսք հնչեցնելով՝ դպրոցի հիմնադիր և տնօրեն Միքայել Մինասյանը երեկոյի մեկնարկը տվեց՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին: Երեխաների կատարմամբ սահուն կերպով իրար հաջորդում էին Սևակյան «Անլռելի Զանգակատուն» պոեմից հատվածներ: Այն մեջընդմեջ ընդահտվում էր՝ տեղը զիջելով երգեցողության ուսուցիչ բեռլինաբնակ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին: Վերջինիս շատ հուզիչ և հոգեկսկիծ կատարմամբ հանդիսատեսները ունկնդրեցին «Քելե լաո...» երգը: Եղեռնը բնութագրող Սևակյան անգերազանցելի խոսքին հաջորդեց ապրողաց կոչը «Սարդարապատ» երգի կատարմամբ: Երեկոյի գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմեցին կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ պարզած, միավորման և պայքարի կոչ արեցին ներկաներին և ողջ հայությանը: Դժվար չէր նկատել հայերենի ուսուցիչ և երեկոյի կազմակերպիչ Էդգար Զոհրաբյանի գոհունակ ժպիտը, ով համահեղինակն էր այս երեկոյի գրական մասի կազմակերպմանը: Ապա ելույթ ունեցավ Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Վերջում իր աղոթքով հոգեհանգստի տուրք մատուցեց Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեան և երեկոն եզրափակեցին համընդհանուր «Հայր մեր...» աղոթքով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |