Թաներ Աքչամ. Առերեսումն անցյալի հետ, սահմանի բացումն ու ներողությունը՝ Հայաստանի հետ հաշտեցման քայլերն են![]() 22 ապրիլի 2013 - 18:27 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայում շատերը գիտեն, որ ցեղասպանություն եզրույթը սկսվեց օգտագործվել հենց Հայոց ցեղասպանությունից հետո: Այն գործածության մեջ դրեց Ռաֆայել Լեմկինն, ասելով. «Ես ստեղծեցի այս բառը հայերի հետ կատարվածը նկարագրելու համար»: Եվ սրանից հետո մենք քննարկո՞ւմ ենք, թե 1915թ. եղել է ցեղասպանություն, թե չի եղե՞լ: Ըստ ձեզ, դա տարօրինա՞կ չէ: Ես գտնում եմ, որ պետք չէ ժամանակ վատնել նման քննարկումների վրա: Արդյունքում 1915թ. իրադարձությունները ժխտող շրջանակները, օգտվելով ժողովրդի անիրազեկությունից, ցանկանում են սկսել մի անիմաստ ու անտեղի քննարկում»,- Zaman թերթին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան, Մինեսոտայի Քլարկի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը: Ըստ նրա, հարկ է խոսել, ոչ թե հայկական, այլ թուրքական հարցի մասին: «Առաջին հերթին, մենք՝ թուրքերս, պետք է սովորենք խոսել կատարված պատմական իրադարձությունների մասին: Նախ և առաջ, հարկավոր է սովորել հասկանալ ու կիսել ուրիշի ցավը: Երկրորդ կարևոր քայլը սահմանի բացումն է: Անցյալի խնդիրները կարելի է լուծել միայն ներկա հարաբերությունները կարգավորելով: Փակ սահմաններով ու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մերժելով խնդիրը չես լուծի: Եվ երրորդ կարևորագույն քայլը կլինի ներողություն հայցելը»,-ասել է նա: Թաներ Աքչամը նշել է նաև, որ Թուրքիան պետք է ձերբազատվի Ադրբեջանի ազդեցությունից: Թուրքիան Ադրբեջանից թույլտվություն է խնդրում նույնիսկ իր օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար: Հայ-թուրքական արձանագրությունները նույնպես չվավերացվեցին Ադրբեջանի ճնշման պատճառով: «Հուսով եմ, որ քրդական հարցում համարձակ քայլերի գնացող Թուրքիան նման քայլեր կձեռնարկի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-ասել է պատմաբանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |