Մոսկվայի հայ երիտասարդները ակցիա են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին![]() 22 ապրիլի 2013 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան Ռուս-հայկական համագործակցության հետ համատեղ զանգվածային ակցիա էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին: Ակցիայի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի ողբերգության վրա և բողոք հայտնել Թուրքիայի ուրացման քաղաքականության դեմ: Բոլոր գործողություններն արտոնված էին քաղաքային իշխանությունների կողմից: Ակցիան երկու փուլով անցավ. սկզբից ժապավենների օգնությամբ գետնին պատկերվեց Օսմանյան կայսրության քարտեզը, որի ողջ տարածքով կարմիր դիմակներ տեղադրվեցին, որոնք խորհրդանշում են զոհված մարդկանց: Հավաքվածները մեկ րոպե լռութայմբ հարգեցին զոհերի հիշատակը: Երկրորդ փուլում հարյուրավոր մարդիկ շղթա կազմեցին՝ պատկերելով «Թուրքիա՝ պատիժն անխուսափելի է» գրությունը, իսկ հետո կատարեցին հայրենասիրական երգեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |