Մոսկվայի հայ երիտասարդները ակցիա են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին

Մոսկվայի հայ երիտասարդները ակցիա են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան Ռուս-հայկական համագործակցության հետ համատեղ զանգվածային ակցիա էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին:

Ակցիայի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի ողբերգության վրա և բողոք հայտնել Թուրքիայի ուրացման քաղաքականության դեմ:

Բոլոր գործողություններն արտոնված էին քաղաքային իշխանությունների կողմից:

Ակցիան երկու փուլով անցավ. սկզբից ժապավենների օգնությամբ գետնին պատկերվեց Օսմանյան կայսրության քարտեզը, որի ողջ տարածքով կարմիր դիմակներ տեղադրվեցին, որոնք խորհրդանշում են զոհված մարդկանց: Հավաքվածները մեկ րոպե լռութայմբ հարգեցին զոհերի հիշատակը:

Երկրորդ փուլում հարյուրավոր մարդիկ շղթա կազմեցին՝ պատկերելով «Թուրքիա՝ պատիժն անխուսափելի է» գրությունը, իսկ հետո կատարեցին հայրենասիրական երգեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---