Վլադիմիրում առաջին անգամ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնին

Վլադիմիրում առաջին անգամ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնին

PanARMENIAN.Net - Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել է Հայերի Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր:

Միջոցառման սկզբում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է վարպետ Հակոբ Մուրադյանը:

Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է:

Ելույթ են ունեցել նաև Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ Մոլկոնովա Օլգա Իվանովնան:

Ներկաներին ցուցադրվել է Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և վավերագրական ստենդ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---