Կանադայի թուրքերը «նշել են» Հայոց ցեղասպանության տարելիցը (վիդեո)

Կանադայի թուրքերը «նշել են» Հայոց ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Կանադայի թուրքերը ապրիլի 24-ին հավաքվել էին բարբեքյուի Օտտավայի զբոսայգիներից մեկում: Ինչպես հայտնում է Կանադայի հայ երիտասարդության դաշնությունը, հավաքված թուրքերը, մոտ 50 մարդ, փորձել են հրահրել հայերին վիրավորանքներով, սակայն հայերը որոշել են անտեսել նրանց դատապարտելի արարքը և շարունակել են ակցիան Թուրքիայի դեսպանատան առջև՝ պահանջելով վերջ տալ ուրացման քաղաքականությանը ու ճանաչել սեփական պատմության մութ էջերը:

Հայ երիտասարդների հարցին ոստիկանները պատասխանել են, որ թուրքական խումբը հայտ էր ներկայացրել զբոսայգում բարբեքյու կազմակերպելու համար:

Դրանից հետո թուրքերին դեսպանատուն է հրավիրել Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---