Սերգեյ Լավրով. Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում![]() 25 ապրիլի 2013 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին: ՀՀ ԱԳ նախարարը համամիտ էր Լավրովի հետ՝ հավելելով, որ չէր ասի, թե իրավիճակը փակուղային է: Առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների նոր հանդիպումը, այն կլինի մայիսին, արդեն մի քանի օրից՝ Կրակովում: Չի բացառվում նաև հանդիպումը բարձր մակարդակով»,-ասել է Նալբանդյանը: «Այնպես որ գործընթաց կա, այլ բան է, որ իրոք առաջընթաց չկա, քանի որ կողմերից մեկը ոչ կառուցողական դիրք է որդեգրել և գործնականում մերժում է համանախագահների բոլոր առաջարկները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին.:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |