Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և թեմի առաջնորդի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և թեմի առաջնորդի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայում Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է այս հարթություններում երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական առաքելությունների սերտ համագործակցությունը` այն համարելով կարևոր նախապայման ցանկալի արդյունքների հասնելու համար:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական նշանակության որոշ հիմնախնդիրներ, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---