Լոս Անջելեսում կցուցադրվի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմը

Լոս Անջելեսում կցուցադրվի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Լոս Անջելեսի Սիմոն Վիզենտալի Հանդուրժողականության թանգարանում կցուցադրվի Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը» » ֆիլմը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնաժումբը (ANCA-WR), ֆիլմի ցուցադրությունը կուղեկցվի ֆիլմի սցենարի քննարկմամբ, որին կմասնակցեն հեղինակ և համապրոդյուսեր Քեյ Մուրադյանը, ռեժսոր Մարկ Ֆրիդմանը և Californian Courier հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Ֆիլմը պատմում է Ֆլորա Մանուշյանի պատմությունը Հաճնից, որը Ցեղասպանության ժամանակ կորցրել է ընտանիքին և գտել է դեպի Ամերիկա տանող իր ճանապարհը, որպեսզի ամուսնան մի մարդու հետ, որին գիտեր միայն լուսանկարով: «Ֆլորայի ձայնը հիշեցնում է բոլոր զոհերի ու վերապրածների ձայնը, որոնց չի կարելի մոռանալ»,-ասել է Քեյ Մուրադյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---