Հունաստանի ԱԳ նախարարը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին. Եթե կա քաղաքական կամք, կլինեն նաև արդյունքներ

Հունաստանի ԱԳ նախարարը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին. Եթե կա քաղաքական կամք, կլինեն նաև արդյունքներ

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դիմիտրիս Ավրամոպուլոսը սատարում է Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և միջազգային սկզբունքների հիման վրա:

«Որպես ԵԱՀԿ մասնակից Հունաստանը լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, գտնելու համար մի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,-ասել է հույն նախարարը, որը գտնվում է Ադրբեջանում:

Ըստ Ավրամոպուլոսի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն հարցերից է քաղաքական կամքի առկայությունը հակամարտության լուծման գործում: «Եթե կա քաղաքական կամք, կլինի նաև արդյունք»,-ասել է նա իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտնում է 1news.az.-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---